Ուրբաթ օրը Ազգային վիճակագրության ինստիտուտի (INE) կողմից հրապարակված տվյալները մեջբերում է EFE գործակալությունը։

Հրապարակված տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում Իսպանիա է այցելել 44.5 միլիոն մարդ (4.7%-ով ավելի, քան նախորդ ռեկորդը)։

Այս զբոսաշրջիկներն Իսպանիայում ծախսել են 59.622 միլիարդ եվրո, ինչը նույնպես ռեկորդային է։

INE-ի կողմից հրապարակված թվերը ցույց են տալիս զբոսաշրջիկների թվի աճ նաև Պորտուգալիայում (գրեթե 15%-ով՝ մինչև 1.37 միլիոն), Իռլանդիայում և Իտալիայում (յուրաքանչյուր դեպքում 7.7% աճ)։