Իրանի Մեջլիսում Թավրիզի պատգամավոր Ջաֆարի Ազարը կոշտ ակնարկ է արելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին՝ կապված Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նրա բարեկամության վերաբերյալ, հայտնում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։

Ըստ նրա՝ Նեթանյահուի հետ բարեկամությունը Ադրբեջանի իշխանությունների համար նույն կերպ կավարտվի, ինչպես ավարտվել է «Սադդամի (Հուսեյնի-խմբ.) Քուվեյթ ներխուժումը»։

«Հիշեք Իրանի և Իսլամական Հանրապետության ժողովրդի բարի, անշահախնդիր և համակողմանի ծառայություններն ու օգնությունը 35 տարի առաջ։ Այն ժամանակ Իմիշլիի ճամբարում գտնվող 250 հազար կանայք և երեխաներ չեն մոռացել Իրանի պետության և ժողովրդի անկեղծ սերը։

«Իմացե՛ք, որ Իսրայելը ձեր և ձեր ժողովրդի բարեկամը չէ։ Մարդասպան այս նենգ խումբը մինչ այդ մարգարեներին է սպանել, ուստի նրանք ձեր նկատմամբ ոչ մի ողորմություն չեն ցուցաբերի», - ասել է նա՝ դիմելով Ադրբեջանի կառավարությանը։