Անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ Հնդկաստանը լրացուցիչ պատժամիջոցների կբախվի ռուսական զենք և նավթ գնելու համար, գրում է The New York Times պարբերականը։
Սակայն ավելի ուշ նա ասել է, որ իրեն միևնույն է, թե Հնդկաստանն ինչ կանի Ռուսաստանի հետ։ Ուրբաթ օրը Թրամփը լրագրողներին հայտնել է, որ լսել է, թե Հնդկաստանն այլևս նավթ չի գնի Ռուսաստանից։
Սակայն, ինչպես փոխանցում է NYT-ը, Հնդկաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել, իսկ պաշտոնյաներից մեկն ավելացրել է, որ կառավարությունը «ոչ մի ցուցում չի տվել նավթային ընկերություններին»՝ Ռուսաստանից ներմուծումը կրճատելու վերաբերյալ
Հուլիսի 14-ին Թրամփը 100% մաքսատուրքերով է սպառնացել այն երկրներին, որոնք ռուսական նավթ են գնում, եթե Մոսկվան Ուկրաինայի հետ խոշոր խաղաղության համաձայնագիր չկնքի։
Ռուսաստանը Հնդկաստանի ամենամեծ մատակարարն է, որը կազմում է Հնդկաստան մատակարարվող բոլոր ապրանքների մոտ 35%-ը։





























