Եկատերինբուրգի քրեական շրջաններից մեկում՝ Սորտիրովկայում, ադրբեջանական շուկա է լիկվիդացվել, գրում է «Բլոկնոտ Ռոսիան»։
Եկատերինբուրգի Telegram ալիքների կարծիքով՝ շուկայի քանդումը, հավանաբար, կապված է ադրբեջանական սփյուռքի վրա ռուսական ուժային կառույցների ճնշումների հետ, որի ղեկավարը դաշնային հետախուզման մեջ է հայտարարվել։
Հարձակման կարող են ենթարկվել նաև մոսկովյան «Սադովոդ» և «Ֆուդ Սիթի» շուկաները, որոնք պատկանում են ադրբեջանցի ձեռնարկատերեր Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները սրվել են 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մոտակայքում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։
Հետագայում դրանք ավելի են սրվել, երբ Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում ռուսների «որս» են սկսել։





























