Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Սատժան Աբլալիևը ձերբակալվել է, հայտնում է «ԿազՏագ»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին։
«Դա ճիշտ է», - Աբլալիևի ձերբակալության մասին տեղեկությունը շաբաթ օրը հաստատել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի ծառայությունը, որը ներկայումս պատասխանատու է կոռուպցիայի դեմ պայքարի գործունեության համար՝ չի կարողացել հաստատել կամ հերքել ձերբակալության մասին տեղեկատվությունը։
Աբլալիևը տրանսպորտի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի հոկտեմբերից։





























