Շվեյցարիայի նախագահ, Դաշնային ֆինանսների դեպարտամենտի ղեկավար Կարին Քելլեր-Զուտերի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև խոսակցությունը աղետալի է եղել։ Այս մասին գրում է Financial Times (FT) պարբերականը։

Պարբերականը նշում է, որ Շվեյցարիան պատրաստ է եղել համաձայնել ԱՄՆ-ի սահմանած 10% մաքսատուրքին՝ որպես փոխհատուցում ԱՄՆ-ում 150 միլիարդ դոլարի ներդրումներ կատարելու պայմանով։ Ինքը՝ Քելլեր-Զուտերը, հուլիսին նշել է, որ «կապ է հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»։

Սակայն խնդիրների իրական մասշտաբները պարզ են դարձել հուլիսի 31-ին: Հուլիսի 31-ի ուշ երեկոյան Քելլեր-Զուտերը «աղետալի» հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, այս մասին հայտնել են գործին ծանոթ մի քանի անձինք:

Ամերիկյան առաջնորդը խոսել է միայն մեկ բանի՝ Կոնֆեդերացիայի հետ առևտրում տարեկան 39 միլիարդ դոլարի չափով առևտրային դեֆիցիտի մասին։ «Զրույցը լավը չէր, առաջին իսկ րոպեից Թրամփը հստակ հայտարարեց, որ 10%-ը բավարար չէ։ Այն ամենը, ինչի վրա նա կենտրոնացրել էր իր ուշադրությունը, այն էր, որ Շվեյցարիան գողանում է ԱՄՆ-ի փողերը։ Քելլեր-Զուտերը պատասխանելու ոչինչ չուներ»,- հայտնել է թերթի զրուցակիցներից մեկը։

Շվեյցարիան սկսել է մեղավորներ փնտրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն օգոստոսի 1-ին հայտարարել է երկրի նկատմամբ 39% արտահանման մաքսատուրք սահմանելու մասին։