Մի շարք սկանդալների պատճառով հրաժարակ է տվել Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը։ Ինչից հետո հրաժարական կտա նաև ամբողջ կառավարությունը, հաղորդում է Delfi-ն։

Երկուշաբթի՝ օգոստոսի 4-ի առավոտյան, Լիտվայի կառավարությունը հանդիպում կանցկացնի հրաժարականի վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Դա կլինի Պալուկասի նախագահությամբ կառավարության վերջին նիստը։

Դրանից հետո գործող վարչապետը հրաժարականի դիմում կներկայացնի նախագահ Գիտանաս Նաուսեդային։ Համապատասխան հրամանագիրը ստորագրելուց հետո ամբողջ կառավարությունը կազատվի պաշտոնից։

Այնուհետև նախագահը կկարողանա նախարարներից մեկին նշանակել վարչապետի պաշտոնակատար՝ մինչև նոր կառավարության ձևավորումը։

Իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահությունը նոր վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն պետք է քննարկի Նաուսեդայի հետ։

Այնուհետև նախագահը թեկնածուին կներկայացնի Սեյմին, որը պետք է որոշում կայացնի նոր վարչապետի թեկնածության վերաբերյալ՝ առաջադրումից ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց։