Դատախազը հաստատել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Միքայել սրբազանի նկատմամբ  քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով:

Աջապահյանը հունիսի 28-ից անազատության մեջ է: