ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին «Х» սոցիալական ցանցում խոստացել է երկրում անօդաչու թռչող սարքերի զարգացման վերաբերյալ խոշոր հայտարարություն անել։ «Մենք բացահայտում ենք ամերիկյան գերակայությունը անօդաչու սարքերի ոլորտում։ Պատրաստվե՛ք։ Վաղը ձեզ մեծ հայտարարություն է սպասվում», - գրել է գերատեսչության ղեկավարը՝ առանց մանրամասներ հաղորդելու։
Դաֆին իր գրառմանը կցել է մի տեսանյութ, որը սկզբում վերնագրված է եղել որպես «Ամերիկյան գերակայության բացահայտումը անօդաչու սարքերի ոլորտում»։ Այդ տեսանյութում նախարարը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ նորարարությունների մրցավազքի փուլում է և «խաղադրույքները աներևակայելիորեն բարձր են»։
Դաֆֆիի խոսքերով, եթե ԱՄՆ-ում չլինեն անօդաչու թռչող սարքերի ոլորտը կարգավորող միջոցներ, ներառյալ այն կանոններն ու դրույթները, որոնք կթույլատրեն «նորարարներին նորարարություններ կատարել» երկրում և այնտեղ փորձարկումներ անցկացնել, ապա նրանք՝ ստանալով թույլտվություն իրենց արտադրանքը ԱՄՆ-ում արտադրելու համար, կգնան Չինաստան կամ «ուրիշ որևէ տեղ»։ Վերջում նախարարը հայտարարել է ԱՄՆ-ում ավիափոխադրումների ոլորտում սպասվող հեղափոխության մասին։





























