Դանիայի Օլբորգի կենդանաբանական այգին մեկնարկել է մի ծրագիր, որտեղ մարդիկ կարող են նվիրաբերել մանր անասուններ և այլ կենդանիներ: Նրանց դիակներն օգտագործվում են որպես գիշատիչների սնունդ:

«Եթե դուք ունեք կենդանի, որը տարբեր պատճառներով այլևս չի կարող ձեզ հետ լինել, կարող եք այն նվիրաբերել մեզ», - ասվում է կենդանաբանական այգու Facebook-ի գրառման մեջ:

Նշվում է, որ անասնաբույժները «զգուշորեն էվթանազիայի են ենթարկում կենդանիներին» և այնուհետև օգտագործում են որպես գիշատիչների սնունդ: Սա արվում է բնական սննդային շղթան ընդօրինակելու համար:

«Հավերը, ճագարները և ծովախոզուկները մեր գիշատիչների սննդակարգի կարևոր մասն են կազմում, հատկապես եվրոպական լուսանի, որը կարիք ունի ամբողջական որսի, որը նման է այն բանին, ինչ որ որսում է վայրի բնության մեջ», - հավելել է կենդանաբանական այգին:

Փոքր կենդանիներից բացի, աշխատակիցները ընդունում են ձիեր, որոնց հասակը չի գերազանցում 147 սմ-ը: