Ռուսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինն իր թելեգրամյան ալիքում առաջարկել է Աղալարովներից խլել «Կրոկուս»-ը և այն հանձնել պետության տրամադրությանը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ օգոստոսի 4-ին Մոսկվայում սկսվել է «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով դատավարությունը։ Դրանից կարճ ժամանակ առաջ համալիրի սեփականատեր՝ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովը, լքել է Ռուսաստանը և թռել Բաքու։

Բորոդինը նշել է, որ Աղալարովի հեռանալը սպասելի էր վերջին քրեական լուրերի ֆոնին։ Դրա առնչությամբ՝ Ռուսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային  մասնաճյուղն առաջարկել է Աղալարովներից խլել Կրոկուսը՝ բանկերին տրված խոշոր վարկերի պատճառով։

Քաղաքական գործիչը հիշեցրել է նաև, որ երբ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակումը, Էմինը բողոքել է ֆինանսական դժվարություններից։ Սակայն, այս պահին, Բորոդինը պնդում է, Ադրբեջանում մեծ շինարարություն է ընթանում, իսկ երգիչն ասել է, որ իրենք կհեռանան Ռուսաստանից։

«Մի խոսքով, Աղալարովները արդեն մաքրել են դահուկները, և ինչպես ես կարծում էի, պարզ սխեմա՝ վարկեր են կուտակել Ռուսաստանում և պարզապես փախել են։ Կարծում եմ՝ հաջորդը հետաքրքիր կլինի, կտեսնենք, թե ինչ կհավաքեն բանկերը«Կրոկուս»-ից»,- իր թելեգրամյան ալիքում նշել է Վիտալին ։

Արազ Աղալարովը Forbes-ի տվյալներով Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկն է։ 2020 թվականին նրա կարողությունը գնահատվել է 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Աղալարովը Crocus Group հոլդինգի սեփականատերն է, որի մեջ մտնում են առևտրի և զվարճանքի համալիրներ, համերգասրահ, ստուդիա, խանութներ, ռեստորաններ, այգիներ Մոսկվայի մարզում և նույնիսկ մետրոյի «Мякинино» կայարանը։