ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեն Ջեֆրի Էփշտեյնի գործի հետաքննության շրջանակում նախկին նախագահ Բիլ Քլինթոնին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հարցաքննելու կանչեր է ուղարկել: Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին հայտարարել է կոմիտեի ղեկավար Ջեյմս Քոմերը:
Քլինթոններից բացի, լսումներին հրավիրվել են նաև ՀԴԲ նախկին ղեկավարներ Ջեյմս Քոմին և Ռոբերտ Մյուլլերը, ինչպես նաև ԱՄՆ մի շարք նախկին գլխավոր դատախազներ, դրանց թվում՝ Լորետա Լինչը, Էրիկա Հոլդերը, Ուիլյամ Բարրը, Ջեֆ Սեշնսը, Ալբերտո Գոնսալեսը և Արդարադատության նախկին նախարար Մերիկ Գարլանդը:
Հարցաքննությունները կսկսվեն օգոստոսի 18-ին և կտևեն մինչև հոկտեմբերի կեսը: Արդարադատության նախարարությունը օգոստոսի 19-ից պարտավոր է կոմիտեին հանձնել Էփշտեյնի գործին առնչվող բոլոր նյութերը, ներառյալ՝ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ նամակագրությունը:
Ըստ Քոմերի՝ լսումների նպատակն է պարզել Էփշտեյնին առնչվող հանցագործությունների չբացահայտման պատճառները և պատասխանատվության ենթարկել ներգրավված անձանց։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ դեմոկրատները, իբր, կապ են հաստատել Էփշտեյնի ժառանգորդի հետ՝ խնդրելով բացահայտել կասկածելի բովանդակությամբ բացիկը, որը, ենթադրաբար, ստացել է Դոնալդ Թրամփից։





























