ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը չորեքշաբթի օրը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ռուս ներկայացուցիչների հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով, բանակցությունների արդյունքներով նա որոշում կկայացնի Ռուսաստանի նկատմամբ հետագա գործողությունների մասին։
«Մենք վաղը հանդիպում ունենք Ռուսաստանի հետ։ Կտեսնենք, թե ինչ կստացվի», - ասել է Թրամփը։
Նա նախկինում ասել է, որ Ուիթքոֆը կարող է Ռուսաստան մեկնել չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը։
Վաշինգտոնում գտնվող AFP-ի աղբյուրը, ավելի վաղ հաղորդել է Ուիթքոֆի այցի մասին, սակայն չի մանրամասնել, թե արդյոք հանդիպմանը կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի հետ Ուիթքոֆն արդեն մի քանի անգամ հանդիպել է։
Ավելի վաղ Թրամփը ուլտիմատում է ներկայացրել Ռուսաստանին և պահանջել հրադադար է պահանջել Ուկրաինայում, հակառակ դեպքում սպառնացեկ է նոր պատժամիջոցներ սահմանել։ Դրա ժամկետը լրանում է ուրբաթ օրը։





























