Հնդկաստանի հյուսիսային Ուտտարաhանդ նահանգում ուժեղ ջրհեղեղներ են, հաղորդում է Hindustan Times թերթը։

Ջրի և ցեխի հսկայական հոսքերը հարվածել են Հիմալայների՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի Դհարալի գյուղին։ Արդյունքում ավերվել և վնասվել են զգալի թվով տներ և ծառեր։ Ներկայում գյուղի փողոցները ծածկված են բեկորներով։ Որոշ տեղերում ցեխը հասնում է տների տանիքներին։

Նախնական տվյալներով՝ ավելի քան 100 մարդ անհայտ կորած է համարվում։ Աղետից զոհվածների թիվը հնարավոր է ավելի շատ լինի։

Այս պահին գյուղում որոնողա-փրկարարական գործողություն է ընթանում: Հնդկաստանի բանակի ստորաբաժանումները մտել են Դհարալի: Նրանք արդեն ավելի քան 20 մարդ են փրկել: