Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով մաքսատուրքեր են սահմանվում Հնդկաստանի նկատմամբ՝ ի պատասխան ռուսական նավթի շարունակական գնումների, ինչպես նաև սահմանվում է նմանատիպ մաքսատուրքերի հնարավոր սահմանման ընթացակարգ Ռուսաստանի Դաշնությունից ուղղակիորեն կամ անուղղակիորեն նավթ ներմուծող այլ երկրների նկատմամբ: Հնարավոր մաքսատուրքերի կիրառման մասին հայտնել է Սպիտակ տունը։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունից Հնդկաստանի նավթի ներմուծումը խաթարում է Ռուսաստանի վնասաբեր գործունեությանը հակազդելու Միացյալ Նահանգների ջանքերը։

Շեշտվում է, որ բաց շուկայում Հնդկաստանի կողմից այս նավթի հետագա վերավաճառքը, հաճախ զգալի շահույթով, լրացուցիչ հնարավորություն է ընձեռում Ռուսաստանի Դաշնության տնտեսությանը ֆինանսավորել «իր ագրեսիան»։