Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կզրուցի Զելենսկու հետ օգոստոսի 6-ին։ Դրա մասին հայտնել է  Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։

«Դա տեղի կունենա Ուիթքոֆի և Պուտինի հանդիպումից հետո»,- նշել է նա։

Օգոստոսի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Մոսկվայում քննարկել են ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարները։