Շնորհակալություն դիպուկության համար, մենք հրապարակայնորեն չենք բացահայտում մանրամասները, բայց թշնամին զգում է մեր գործողությունների հետևանքները։ Ըստ УНИАН գործակալության՝ նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Տարվա առաջին կեսին Ռուսաստանի ՀՕՊ համակարգերի ոչնչացման գործում Ուկրաինայի անվտանգության ծառայության արդյունքներն արժանի են հատուկ ուշադրության։ Դա զգալիորեն նպաստում է ռուսական ռազմական մեքենայի օբյեկտների և Ռուսաստանի ռազմական տնտեսության դեմ մեր հեռահար հարվածներին։ Ես որոշ գործողություններ համաձայնեցրել եմ։ Շնորհակալություն Ուկրաինայի անվտանգության ծառայությանը՝ ուժի համար»,- նշել է Զելենսկին։




























