Օգոստոսի 6-ին հայտնի է դարձել, որ Դաղստանի Հանրապետության նախկին պետքարտուղար Մագոմեդ-Սուլթան Մագոմեդովը ներգրավված է եղել «Дагнефтепродукт» ձեռնարկությունը պետությունից հափշտակելու գործում: Դրա մասին հայտնել է «Известия»-ն:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը գլխավոր դատախազության և Ներքին գործերի նախարարության հետ համատեղ խոշորածավալ խարդախության սխեմա է բացահայտել:
Վերջին տվյալներով՝ պետությունն արդեն վերադարձրել է նախկինում գողացված Дагнефтепродукт» նավթավերամշակման համալիրը, ինչպես նաև նորակառույց «Дагнотех» նավթավերամշակման գործարանը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 100 միլիարդ ռուբլի:
Բացի դրանից, գործով մեղադրյալներից առգրավվել է խարդախությամբ ձեռք բերված՝ ավելի քան 3 միլիարդ ռուբլի արժողությամբ ունեցվածքը:
Քրեական գործի շրջանակում առգրավվել են նաև անօրինական գործունեության արդյունքում ձեռք բերված շքեղ իրեր և առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար:
Մագոմեդ-Սուլթան Մագոմեդովը հանրապետության պետական քարտուղար է դարձել 2021 թվականին և զբաղեցրել է այս պաշտոնը մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։
Հուլիսին նա ազատվել է պաշտոնից՝ քննչական գործի հարուցման պատճառով. պաշտոնյան կասկածվում էր նավթամթերքի անօրինական արտահանման մեջ։
2023 թվականին անցկացված ստուգումը ցույց է տվել, որ վերամշակված հումքը արտահանվել է զրոյական հարկային դրույքաչափով, չնայած այն ակցիզով վաճառվող ապրանք էր։ Ըստ հետաքննության՝ նավթամթերքը Կասպից ծովով արտահանվել է Ադրբեջան։ Հանրապետության բյուջեին հասցված վնասը կազմել է մոտ 2 միլիարդ ռուբլի։





























