Հղում  անելով Սպիտակ տան ներկայացուցչին, Reuters-ը նշել է, որ ուրբաթ կհայտարարվեն Ռուսաստանի դեմ երկրորդական պատժամիջոցները։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է շարունակել փոխգործակցությունը ԱՄՆ-ի հետ, և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը հաջող է եղել, հաղորդում է BBC-ն։