Չորեքշաբթի բրազիլական ապրանքների նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերի մինչև 50%-ով աճից հետո, Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անմիջական բանակցությունների հնարավորություն չի տեսնում, որոնք, ըստ նրա «նվաստացուցիչ» կլինեն։

Ըստ Բրազիլիայի նախագահի՝ Բրազիլիան չի պատրաստվում հայտարարել փոխադարձ մաքսատուրքերի ներդրման մասին։

«Երբ իմ կանխազգացումն ինձ հուշի, որ Թրամփը պատրաստ է խոսելու, ես առանց վարանելու կզանգահարեմ նրան։ Բայց այսօր իմ կանխազգացումը հուշում է, որ նա չի ուզում խոսել։ Եվ ես նվաստանալու միտք չունեմ»,- ասել է Լուլան։