Մյանմայի գործող նախագահ Մյին Սվեն մահացել է 74 տարեկան հասակում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդին։

Նրա խոսքով՝ քաղաքական գործիչը մահացել է հինգշաբթի առավոտյան։ Նա նախկինում արձակուրդում է եղել առողջական պատճառներով։

Մյին Սվեն փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականից։ 2021 թվականի փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջումից հետո նա նշանակվել է նախագահի պաշտոնակատար՝ փոխարինելով զինվորականների կողմից պաշտոնանկ արված Վին Մյինին։