Սպիտակ տանը Թրամփ-Փաշինյան-Ալիև խաղաղության գագաթնաժողովից առաջ Kyiv Post-ի վաշինգտոնյան թղթակիցը զրուցել է մի քանի ամերիկացի պաշտոնյաների հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ հիմնական զարգացումների և մանրամասների մասին։

Համաձայնագրի կենտրոնական մասը նոր առևտրային և ենթակառուցվածքային նախագիծ է, որը կոչվում է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի» (TRIPP): Այդ նորարարական նախագիծը նախատեսված է երկու երկրների միջև ամենավիճելի խնդիրը՝ տրանսպորտային կապը լուծելու համար։

TRIPP-ը կստեղծի տարանցիկ երթուղի Հայաստանի հարավով, որը Ադրբեջանին անարգել մուտք ապահովելով դեպի իր անկլավ՝ Նախիջևան։

Հարկ է նշել, որ ԱՄՆ պաշտոնյաներն անանունության պայմանով Kyiv Post-ին հայտարարել են, որ երթուղին կպահպանի Հայաստանի «ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավասությունը»։

TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ: Պաշտոնյաները հստակեցրել են, որ Միացյալ Նահանգները չեն տրամադրի «անվտանգության խիստ երաշխիքներ» կամ զորքեր չեն տեղակայի երթուղու երկայնքով։ ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, որտեղ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն «բոլոր կողմերի համար երթուղու անվտանգ շահագործման» ապահովման համար՝ «բարձրորակ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։

Պաշտոնյաները շեշտել են, որ ներկա աշխարհաքաղաքական մթնոլորտը, երբ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը զբաղված են այլ գլոբալ խնդիրներով, ստեղծում է եզակի հնարավորություն երկու երկրների համար՝ «համարձակ քայլ» կատարելու դեպի խաղաղություն։

TRIPP-ի աշխատանքային խմբերը, ինչպես սպասվում է, կսկսեն քննարկումները հաջորդ շաբաթ գագաթնաժողովից հետո, և Թրամփը սահմանել է վերջնաժամկետ՝ նրանց աշխատանքի ավարտի համար։ Պաշտոնյաները նշել են, որ ԱՄՆ-ն իրեն դիրքավորել է որպես հուսալի գործընկեր երկու կողմերի համար։