Տարվա սկզբից Մեծ Բրիտանիան սկսել է ուկրաինացիներին զանգվածաբար մերժել մշտական ապաստանի տրամադրումը, հաղորդում է BBC-ն։

Ներքին գործերի նախարարությունն իր առաջարկություններում Ուկրաինայի արևմտյան շրջանները բավականին անվտանգ է անվանում և այդ հիմքով մերժում է դիմումները։

Դա չի նշանակում, որ ուկրաինացիները պետք է անհապաղ լքեն երկիրը. նրանց ներկայիս վիզաները թույլատրվում է մեկուկես տարով երկարաձգել։