Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը կառավարությունում անցկացված մամուլի ասուլիսում պատասխանել է այն հարցին, թե երբ կավարտվի Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը, հաղորդում է NUR.KZ-ն։
Կանատ Բոզումբաևը հիշեցրել է, որ AZAL-ը վնասվել է «հարակից տարածքում, ոչ թե Ղազախստանի օդային տարածքում, բայց միևնույն ժամանակ վայրէջքի ժամանակ այդ օդային միջադեպը տեղի է ունեցել Ղազախստանում»։
«Սարքավորումների մի մասը դեռևս արտասահմանում է ուսումնասիրության համար, և այն շուտով կվերադառնա։ Վերլուծության փուլն ավարտվում է և անցնում ենք վերջնական զեկույցի պատրաստման փուլին։ Կարծում եմ՝ պետք է համբերատար լինել. մի քանի ամսից կլինի վերջնական զեկույցը»,- հայտարարել է նա։
Բոզումբաևը հավելել է, որ չէր ցանկանա ինքնաթիռի վնասման հարցը քաղաքականացնել։





























