Չինաստանը գոհ է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պահպանում են կապերը և բարելավում հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Չինաստանը գոհ է տեսնելով, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պահպանում են կապերը, բարելավում են փոխադարձ հարաբերությունները և նպաստում ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը», - մեջբերում է նրա խոսքերը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Սի Ցզինպինը ներկայացրել է չինական կողմի սկզբունքային դիրքորոշումը և ընդգծել, որ բարդ խնդիրները պարզ լուծումներ չունեն։ «Անկախ իրավիճակի փոփոխություններից, Չինաստանը կպահպանի հետևողական դիրքորոշում և հետևողականորեն կնպաստի հաշտեցմանը և բանակցություններին», - մեջբերում է Սի Ցզինպինի խոսքերը չինական հեռուստատեսությունը։