Ըստ Թրամփի՝ ամերիկյան միկրոչիպեր արտադրողի ղեկավար Լիպ-Բու Թանը  ներդրումներ է կատարել այնպիսի ընկերություններում, որոնք հնարավոր է՝ առնչվում են չինական բանակին, հաղորդում է BBC-ն։

Թրամփի քննադատությունից հետո Intel-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 3%-ով։

Լիպ-Բու Թանը մարտին նշանակվել է Intel-ի նոր գործադիր տնօրեն՝ տեխնոլոգիական հսկային ճգնաժամից դուրս բերելու առաջադրանքով։

Reuters-ը հայտնել է, որ Թանը ներդրել է առնվազն 200 միլիոն դոլար չինական հարյուրավոր ընկերություններում, որոնցից մի քանիսն առնչվում են չինական բանակին։ Նա այդ ներդրումները կատարել է 2012 թվականից մինչև 2024 թվականի դեկտեմբերը։