Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկու երկրների միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ոգով Ռուսաստանի նախագահը Չինաստանի նախագահին պատմել է օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆի հետ ունեցած զրույցի հիմնական արդյունքների մասին։ Սի Ցզինպինը, շնորհակալություն հայտնելով տրամադրված տեղեկատվության համար, աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ կարգավորմանը։
Պետությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի որոշ հրատապ հարցեր, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարելիք այցի նախապատրաստման համատեքստում՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։




























