Չինաստանը հետևողական կմնա ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ և կշարունակի աջակցել խաղաղ բանակցությունները։ Ըստ չինական «Սինհուա» գործակալության՝ ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։

Ըստ նրա՝ Չինաստանն ուրախ է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պահպանում են կապերը, բարելավում են հարաբերությունները և աջակցում ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորումը։

Սի Ցզինպինը և Պուտինը համաձայնել են նաև համատեղ ջանքերով խթանել չին-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը։