Սպիտակ տունը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ նախնական խաղաղության համաձայնագիր կստորագրեն, որը կամրապնդի երկու երկրների միջև տնտեսական կապերը տասնամյակներ տևած հակամարտությունից հետո։

Ըստ Reuters-ի՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալն Աննա Քելլին հայտարարել է, որ Թրամփը առանձին համաձայնագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի վերաբերյալ։

Այլ մանրամասներ չեն տրամադրվել։