ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ներկայացնում են որպես Արևմուտքի աշխարհաքաղաքական հաղթանակ: Սոցիալական ցանցերում դրա մասին  գրել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն:

«Պաշտոնյաների կարծիքով, նոր երթուղին մարտահրավեր կնետի Ռուսաստանի և Իրանի ազդեցությանը տարածաշրջանում՝ ապահովելով Հարավային Կովկասից դեպի Եվրոպա ուղիղ առևտրային և էներգետիկ ուղի՝ շրջանցելով երկու երկրները»,- գրել է Ռաուֆօղլուն: