ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լեհաստանի նոր նախագահ Կարոլ Նավրոցկուն երդմնակալության օրը հատուկ նվեր է ուղարկել։ Ըստ TVP Info-ի՝ նվերի մասին հայտնել է Նավրոցկու գրասենյակում միջազգային հարաբերությունների համար պատասխանատու Մարչին Պշիդաչը:
Պշիդաչը նշել է, որ «դա անսպասելի էր», քանի որ սովորաբար առաջնորդները նման առիթներով միայն շնորհավորական հեռագրեր են ուղարկում միմյանց։
«ԱՄՆ նախագահը որոշել է նվեր ուղարկել, ինչը վկայում է իր և նախագահ Նավրոցկու միջև լավ հարաբերությունների մասին»,- նշել է նա։
Պշիդաչը պատմել է, որ ամերիկացի առաջնորդի ուղարկած նվերը «ամերիկյան արծվի տեսքով քանդակ է»։
Նա նվերը «ապագա համագործակցության լավ նշան» է համարում։





























