ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին, հաղորդում է РИА Новости-ն։

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները մերձավոր հարևաններ են, ուստի տրամաբանական է, որ առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա Ալյասկայում, ասել է Ուշակովը։

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների տնտեսական շահերը հատվում են Ալյասկայում և Արկտիկայում, և կան հեռանկարներ խոշորածավալ նախագծերի իրականացման համար,նշել է նա։

Մոսկվան ակնկալում է, որ Պուտինի և Թրամփի միջև Ալյասկայից հետո հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում. Ուշակովը հավելել է, որ ԱՄՆ նախագահին հրավեր է փոխանցվել։