Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված վճռական քայլերի համար: Դեյվիդ Լեմին դրա մասին գրել է իր X միկրոբլոգում:
«Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված վճռական քայլերի համար: Ես գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերը այս առաջընթացն ապահովելու գործում: Ինչպես արդեն ասել եմ Ջեյմս Դեյվիդ. Վենսին (ԱՄՆ փոխնախագահ), Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում, քանի որ երկու կողմերն էլ կատարում են իրենց պարտավորությունները»,- գրել է Լեմին:





























