Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից ծովային շրջափակումը ճեղքելու ևս մեկ առաքելության մասին, որին մասնակցում են տասնյակ նավեր, հայտնում է ակտիվիստի Instagram-ի էջը։
«Օգոստոսի 31-ին մենք կսկսենք Իսրայելի կողմից Գազայի անօրինական շրջափակումը ճեղքելու պատական ամենամեծ փորձը և դա կանենք Իսպանիայից տասնյակ նավեր ուղարկելով», - գրել է Թունբերգը։
Նա հավելել է, որ սեպտեմբերի 4-ին Թունիսից և այլ նավահանգիստներից տասնյակ այլ նավեր կմիանան գլխավոր նավատորմին։
Նրա խոսքով՝ ցույցի մասնակիցները նախատեսում են նաև մոբիլիզացնել ավելի քան 44 երկիր՝ միաժամանակյա ցույցեր և ակցիաներ անցկացնելու համար՝ «լռելյայն համաձայնությունը խախտելու և պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխություն հայտնելու համար»։





























