ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է շարունակել ռուսական նավթի սպառողների դեմ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքները։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարողանում հաշտվել այն փաստի հետ», որ Ռուսաստանի գործընկերները պատժամիջոցների են ենթարկվել։
«Նրան չեն հետաքրքրում պատժամիջոցները։ Նա խուսափում է դրանցից (...)։ Միակ բանը, որի հետ նա չի կարող հաշտվել, մեր կողմից իր հաճախորդների հետապնդումն է», - NBC News-ին ասել է Գրեհեմը։
Նա ասել է, որ ԱՄՆ-ի նպատակն է «ջախջախել նրա հաճախորդներին՝ Հնդկաստանին, Չինաստանին և Բրազիլիային»։
Նա նշել է, որ այն երկրները, որոնք կշարունակեն գնել ռուսական նավթ և «աջակցել նրա ռազմական մեքենային»՝ զրկվելու են ամերիկյան տնտեսություն մուտք գործելու հնարավորությունից։
«Դա նոր ռազմավարություն է։ Թրամփը հանձնառու է Պուտինի հաճախորդների հետապնդման գործում, եթե մենք չկարողանանք ամեն ինչ լավ ավարտի հասցնել»,- ասել է նա՝ նկատի ունենալով ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների օգոստոսի 15-ին նախատեսված հանդիպումը։





























