Իսրայելի իշխանությունները ձերբակալել են Պաղեստինի օրենսդրական խորհրդի նախագահ Աբդել Ազիզ Սալամ Դուեյքին: Քաղաքական գործիչը ձերբակալվել է հունվարի 19-ին Ռամալայի մոտ գտնվող իսրայելական անցակետում, տուն վերադառնալիս: Ձերբակալության պաշտոնական պատճառը ահաբեկչական գործունեության հետ կապ ունենալն է: Դուեյքը ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի ներկայացուցիչ է:
Պաղեստինյան կողմը դատապարտել է Իսրայելի գործողությունները, քանի որ Դուեյքը ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի միավորման գործընթացի հիմնական մասնակիցներից է: Պաղեստինի իշխանությունը կոչ է արել Արաբական պետությունների լիգային միջամտել եւ ազդել իրավիճակի վրա:
Սա Դուեյքի առաջին ձերբակալությունը չէ: 2009-ին նա ազատ արձակվեց իսրայելական բանտից երեք տարվա ազատազրկումից հետո: 2006-ին նա ձերբակալվել էր կապրալ Գիլադ Շալիթի առեւանգումից հետո, գրում է РБК-ն:




























