Սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ավստրալիան կճանաչի Պաղեստինը որպես պետություն, հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
«Ավստրալիան ճանաչում է պաղեստինցի ժողովրդի սեփական պետություն ունենալու իրավունքը», - ասել է վարչապետը, ըստ «Sydney Morning Herald»-ի։
Նա նաև ասել է, որ խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և նրան պատմել Գազայի հատվածում քաղաքական, այլ ոչ թե ռազմական լուծման անհրաժեշտության մասին։





























