BBC-ն սկսել է «Պուտին, Ռուսաստան եւ Արեւմուտք» (Putin, Russia and the West) վավերագրական կինոնկարի ցուցադրումը: Չորս մասից բաղկացած ֆիլմի առաջին մասը կոչվում է «Սահմանել վերահսկողություն» (Taking Control):

Առաջին հատվածի մեծ մասը նվիրված է Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների մերձեցմանը: Ներկայացվել է 2001-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման մանրամասները, ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Քոնդոլիզա Ռայսի եւ Քոլին Փաուլեի արձագանքը` «Թալիբանից» եկող սպառնալիքի վերաբերյալ Պուտինի մարգարեական հայտարարությանը: Հենց այդ սպառնալիքը նպաստեց Ռուսաստանի եւ Արեւմուտքի անսպասելի մերձեցմանը:

Պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը ֆիլմի հեղինակներին պատմել է, թե ինչու է Ռուսաստանը թույլ տվել ԱՄՆ-ին օգտագործել Միջին Ասիայի ռազմակայանները: Իվանովի խոսքով, ռուսական կողմը հույս է ունեցել, որ ամերիկացիները կոչնչացնեն ահաբեկիչների ճամբարները, իսկ գերի ընկած ահաբեկիչներին կհանձնեն Ռուսաստանին: Բացի այդ, Իվանովը հայտարարել է, որ թալիբները Ռուսաստանին առաջարկել են միավորվել ԱՄՆ-ի դեմ, սական Մոսկվան առաջարկին պատասխանել է «fuck off»:

Ֆիլմի առաջին մասի վերջը նվիրված է 2000-ի սկզբում Ռուսաստանի իշխանությունների եւ ռուսական բիզնեսի հարաբերություններին, մասնավորապես, Միխայիլ Խոդորկովսկու ազատազրկմանը:

Ֆիլմի գլխավոր հեղինակը հեռուստալրագրող Նորմա Փերսին է, որը ծնվել է ԱՄՆ-ում, երկրար ժամանակ ապրել է Մեծ Բրիտանիայում, գրում է Lenta.ru-ն: