ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Ցյու Դոնգյուն հայտարարել է, որ ըստ կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը սուրճի ներկա հողատարածությունների շուրջ 50%-ը անպիտան կլինի արտադրության համար։

FAO-ի գլխավոր տնօրենը ոլորտի վերափոխման երեք հիմնական առաջնահերթություններ է նշել՝

Կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմադրողականություն։

Նոր շուկայական իրողություններին հարմարվելը. համաշխարհային առևտուրը պահանջում է հետևելիություն և համապատասխանություն փոփոխվող կայունության չափանիշներին։

Ներդրումներ՝ համապատասխան նպատակին. իր ներդրումային կենտրոնի և շարունակական նախաձեռնությունների միջոցով ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն օգնում է երկրներին գտնել ֆինանսավորում, որը օգուտ կբերի ագարակատերերին և երկարաժամկետ ներդրումներ կստեղծի։

Բրազիլիայում, Կոստա Ռիկայում և Հոնդուրասում իրականացվող նախագծերը, որոնք համատեղ իրականացվում են այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին է Համաշխարհային բանկը, բարելավում են արդյունավետությունն ու ավելացնում եկամուտները ոլորտում, հաղորդում է Агроэкспорт-ը։