Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2025 թվականին քաղաքում գործատուներին արգելվում է աշխատանքի ընդունել օտարերկրացիների, որոնք աշխատանքային գործունեություն են ծավալում արտոնագրերի հիման վրա։

Տաքսու ոլորտում գործող սահմանափակումը լրացվել է առաքիչների միջոցով առաքմանն առնչվող գործունեությամբ։

Ընդունված որոշումը նպատակ ունի պայքարել ստվերային զբաղվածության դեմ, բարելավել առաքման ոլորտում ծառայությունների որակը և անվտանգությունը, ինչպես նաև նոր աշխատատեղեր ստեղծել Ռուսաստանի քաղաքացիների, հիմնականում երիտասարդների և ուսանողների համար։

Ըստ վիճակագրության՝ օտարերկրացի առաքիչները կազմում են ոլորտում զբաղվածների ընդհանուր թվի աննշան մասը, ուստի այդ միջոցառումն առաքման շուկայի կայունության վրա չի ազդի։

Սահմանվել է երեքամսյա անցումային ժամանակահատված՝ բիզնեսը նոր պահանջներին հարմարեցնելու և կադրային քաղաքականությունը նոր պահանջներին համապատասխանեցնելու համար։