Ավստրալիացի հետազոտող Կարլ Կրուշելնիցկին պնդում է, որ գտել է Բերմուդյան եռանկյունու երևույթի բացատրությունը։ Այս մասին հաղորդում է Popular Mechanics ամսագիրը։

Ըստ Կրուշելնիցկու՝ այդ տարածաշրջանում նավերի և ինքնաթիռների անհետացումների մեջ խորհրդավոր ոչինչ չկա։ Նրա հաշվարկներով՝ Բերմուդյան եռանկյունում անհետացած նավերի և ինքնաթիռների բաժինը չի տարբերվում Համաշխարհային օվկիանոսի այլ շրջանների միջին վիճակագրական ցուցանիշներից։

Գիտնականը չի հերքում, որ Բերմուդյան եռանկյունում կանոնավոր կերպով ինքնաթիռների վթարներ և նավաբեկություններ են տեղի ունենում։ Սակայն, նրա կարծիքով, միջադեպերի մեծ թիվը պայմանավորված է այդ գոտում երթևեկության բարձր ինտենսիվությամբ, որը, բացի այդ, այն փոքր ինչ բարդ է նավագնացության և ավիացիայի համար։