Ուրբաթ օրը առավոտյան նավթի գները նվազել են՝ նախորդ նստաշրջանի արդյունքներով գրանցված աճից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.22 դոլարով (0.33%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.62 դոլարի։ Հինգշաբթի օրը դրանք բարձրացել են 1.21 դոլարով (1.8%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.84 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազե, են 0.25 դոլարով՝ մեկ բարելի համար հասնելով 63.71 դոլարի։ Նախորդ նստաշրջանի ավարտին դրանց գինը բարձրացել է 1.31 դոլարով (2.1%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.96 դոլարի։