Վրաստանը եւ Թուրքիան համաձայնագիր կստորագրեն էլեկտրաէներգիայի միջսահմանային առեւտրի մասին: Վրաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալեքսանդր Խեթագուրին հայտնել է, որ համաձայնագիրը կստորագրվի այսօր` հունարի 20-ին մեկնարկած վրաց-թուրքական էներգետիկական համաժողովի ժամանակ:
Համաժողովին մասնակցելու եւ համաձայնագիրն ստորագրելու համար Թբիլիսիում է գտնվում Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը:
Ըստ Խեթագուրիի` էլեկտրաէներգիայի փոխանակումը կիրականացվի Բորչխա-Ախալցխա հոսանքի գծերի միջոցով` 400 կվ հզորությամբ, որի շինարարությունը նախատեսված է ավարտել 2012 թվականին: Պայմանագիրը հետագայում պետք է վավերացնեն Վրաստանի եւ Թուրքիայի օրենսդիր մարմինները:
Վրաստանի նախարարը հայտնել է նաեւ, որ համաժողովի ընթացքում քննարկվելու է նաեւ նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման հարցը: Համաժողովին մասնակցում են թուրքական այն ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրված են կամ ուզում են ներդրում կատարել Վրաստանում, ինչպես նաեւ ընկերություններ, որոնք արդեն կառուցում են ՀԷԿ-եր Վրաստանում, հաղորդում է «Կավկազսկի ուզել»-ը:
Ըստ գործակալության տեղեկության` Վրաստանի իշխանությունները նախատեսել են 2012 թվականին սկսել 17 նոր` 2 հազար մեգավատտ հզորությամբ հիդրոէլեկեկտրակայանների կառուցումը:
2010 թվականի նոյեմբերին Kolin Construction թուրքական ընկերությունը եւ Վրաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հուշագիր էին ստորագրել Թեհուր գետի վրա 4 հիդրոէլեկտրակայաններ կառուցելու մասին:



























