Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով ժամանելու է Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով: Այդ մասին նշված է ռուսաստանյան պետության ղեկավարի կայքում:
Այցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը մասնակցելու են հանդիսավոր արարողությանը, որ կայանալու է Ուլյանովսկում հրապարակներից մեկը Հեյդար Ալիեւի անունով անվանակոչելու կապակցությամբ:




























