Այսօր Իրանի տարածքում վայր է ընկել «Caspian ai8lines»-ին պատկանող ուղեւորատար մի ինքնաթիռ, որում եղել են մոտ 168 ուղեւորներ: Ինքնաթիռը Թեհրանից ուղեւորվելիս է եղել Երեւան:
Թեհրանի օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվին քաղաքի Ժանատաբադ ավանի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն սկսել է այրվել: Ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են: Օդանավում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ:




























