Սոչիում հունվարի 23-ին նախատեսված է Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հարցի կարգավորումը:

Ւնչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս ներկա կլինեն այդ հանդիպմանը, եւ անհրաժեշտության դեպքում նախագահները կարող են շփվել նրանց հետ:

Հիշեցնենք, 2008թ. ի վեր արդեն ինը եռակողմ հանդիպում է կայացել: 2011թ. նմանատիպ  երկու հանդիպում է կայացել` մարտի 5-ին Սոչիում եւ հունիսի 24-ին Կազանում: