Խորվաթիայի բնակիչները Եվրոպական Միություն (ԵՄ)  մտնելու վերաբերյալ  հանրաքվեին կողմ են քվեարկել 2013թ. այդ կազմակերպությանն անդամակցելուն:  25% քվեաթերթիկների մշակման արդյունքում երկրի քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 67%-ը պաշտպանել է այդ նախաձեռնությունը, գրում է Reuters-ը:

Խորվաթիայի կառավարությունըը կարծում է, որ ԵՄ մտնելը երկրի փրկության միակ հնարավորությունն է, որի գործազրկության մակարդակը կազմում է 17%, բյուջեի դեֆիցիտը` 6,2%:

Խորվաթիան եւ ԵՄ-ն 2011թ. հունվարին համաձայնագիր են ստորագրել կազմակերպության շարքեր մտնելու վերաբերյալ: Եվրոպական խորհրդարանը 2011թ. դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն էր տվել Խորվաթիայի Եվրամիություն մտնելուն: Պայմանագիրը պետք է վավերացվի Եվրամիության անդամ բոլոր 27 պետությունների կողմից: Ակնկալվում է, որ Խորվաթիան 2013թ. հուլիսի  1-ից կդառնա ԵՄ 28-րդ անդամը: