Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ժամը 08.30-ի դրությամբ միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են, սակայն կան նաեւ փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Տրանսպորտի եւ կապի նախարարությունում,  Վանաձոր-Ալավերդի-Վռաստանի սահման Մ6 (Ձորադես) ճանապարհահատվածում քարերի փլուզման հետեւանքով ճանապարհի անցանելիությունը միակողմանի է:

Բուքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում առկա է մերկասառույց:

Այս պահին ձյուն է տեղում Եղեգնաձորում: