Խնայբանկը եւ «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը հայտարարել են միավորման գործընթացի ավարտի մասին:

Ըստ նրանց` «Տրոյկա Դիալոգի» միացումն ընդհանուր գործին Խնայբանկին թույլ կտա թեւակոխել հաճախորդների հետ հարաբերությունների նոր փուլ` առաջարկելով նրանց բարձր մասնագիտական ֆինանսական խորհրդատվություն եւ ներդրումային համակարգերի լայն ընտրություն:

Միավորման շրջանակներում ստեղծվելու է բիզնեսի նոր ուղություն. Առեւտրային ներդրումային բանկ  (CIB), որը ծառայություններ կմատուցի ռուսական եւ արտասահմանյան խոշորագույն ընկերություններին: CIBի ղեկավարությունը կստանձնի Խնայբանկի տեղակալ Անդրեյ Դոնսկիխը: CIBի համանախագահներ են նշանակվել Խնայբանկի կառավարման խորհրդի անդամ, փոխնախագահ, խոշորագույն հաճախորդների հետ աշխատանքի գծով տնօրեն Ալեքսանդր Բազարովը եւ «Տրոյկա Դիալոգ ի » տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:

Նոր բիզնեսի 2րդ ուղղվածությունը հարստության կառավարումն է  (Wealth Management): Այս բաժնի ղեկավարն էլ մնում է «Տրոյկա Դիալոգ ի »  տնօրեն Ռուբեն Վարդանյանը, իսկ խնամակալ է նշանակված Խնայբանկից Բելլա Զլատկիսը: 

Ըստ 2011 թվականի նախնական տվյալների`«Տրոյկա Դիալոգը»  եւ Խնայբանկը ֆինանսական շուկայում իրականացրած գորարքներում ունեցել են ավելի քան 22 միլիարդ ռուբլու շահույթ: 

Խնայբանկը 2011 թվականի մայիսի վերջին ստորագրել էր «Տրոյկա Դիալոգի»  100 տոկոսի գնման համաձայնագիր, ըստ որի` ընկերությունը դառնում էր Խնայբանկի ներդրումային մասնաճյուղը: