Սեւան-Գավառ ճանապարհի 11-րդ կմ-ին, հունվարի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց-190Ե» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել մետաղյա արգելապատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը` 53-ամյա Ազատ Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























